Search
Close this search box.

PRESTIGE համահայկական մրցանակաբաշխությունն ընդլայնում է աշխարհագրությունը

Նոյեմբերի 20-ին, Մերձավոր Արևելքի մարգարիտը դարձած Դուբայ քաղաքի Mandarin Oriental Jumeirah հյուրանոցի շքեղ սրահում տեղի կունենա «Պրեստիժ Մեդիա» ընկերության կողմից կազմակերպած «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2024» աննախադեպ մրցանակաբաշխությունը։

Հայաստանի և Սփյուռքի ամենահեղինակավոր գործարարները, բժիշկները, մշակույթի ու արվեստի ոլորտի վառ ներկայացուցիչները կհամախմբվեն՝ մեկտեղելու հայ մտքի հզոր ներուժը: Այս բացառիկ միջոցառումը գնահատանքի և մեծարման երեկո է այն անհատներին և կազմակերպություններին, ովքեր իրենց գործունեությամբ ու նվիրումով կառուցում են մեր երկրի ապագան՝ իրենց ոլորտներում դառնալով իսկական էտալոններ։

«ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ» մրցանակաբաշխությունը կոչված է ներկայացնելու նրանց, ովքեր հանդիսանում են որպես վստահության խորհրդանիշ։

«ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2024» մրցանակաբաշխություն՝ երբ անհատական նվաճումները դառնում են ազգային հաղթանակի բանալի:

Միջոցառման կազմակերպիչ՝ «Պրեստիժ Մեդիա» ՍՊԸ
հեռ.՝ 091669878ծ