«Պետք է ձեզ հիասթափեցնեմ». Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես վստահ եմ եղել, ժողովրդի վերաբերմունքից և իմ կանխատեսումները նույնիսկ կատարվել են, ուղղակի մասնակցությունն է բարձր եղել։ Եթե մասնակցային իմ մտածած թիվը լիներ, ապա կլիներ 50+»,- ասում է Մինասյանը։
Փաստորեն ՔՊ–ի Սարիկ Մինասյանի կանխատեսումն ու երազանքն այն էր, որ Գյումրու ընտրություններին կմասնակցեն միայն իրեն ընտրողները, որի արդյունքում էլ ինքը կունենա 50 տոկոսից ավել ձայն։ Այլ կերպ՝ Սարիկ Մինասյանին թվում էր, որ Գյումրու ավագանու իրական ընտրությունները նույնպես լինելու է այն նույն փրայմերիզը, որն իբր կատարվել էր Գյումրիում։
Պետք է ձեզ հիասթափեցնեմ․ Շուտով համապետական ընտրություններ են լինելու, որին նույնպես մասնակցելու է ժողովուրդը, և ոչ թե միայն ձերոնք․․․
Հ․Գ․ «Մտածում եք՝ ես ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից վախենո՞ւմ եմ», – կրկին ասել է Սարիկ Մինասյանը։ Դե ո՞նց ասեմ։ Այո, մտածում էինք, որովհետև մարդու ողջամտությունը հուշում է, որ ինչ–որ բանից կամ ինչ–որ մեկից ողջամիտ մարդը, ինքնապաշտպան բնազդով, այնուամենայնիվ պետք է վախենա։ Բա հո ապո՞ւշ չի, որ բացարձակ վախեր չունենա․․․:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։