Պենտագոնը’ Հայաստան զինտեխնիկա տեղափոխելու լուրի մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ոչ հաստատել, ոչ հերքել է RT-ի հրապարակած տեղեկատվությունը Հայաստան ռազմական տեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին։

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ Վաշինգտոնը գնահատում է Հայաստանի հետ իր հարաբերությունները, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով չի մեկնաբանում տեխնիկայի տեղաշարժը։

Ընդ որում, ՀՀ ՊՆ-ն նույնպես դեռ պաշտոնական չի մեկնաբանել այսօրվա տեղեկությունը։

Ավելի վաղ գրել ենք, որ ԱՄՆ ԶՈւ–ն նախատեսում է Գերմանիայում գտնվող իր ռազմակայաններից հարյուրներով տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի զորավարժարաններ։ Այս մասին, մասնավորապես, հայտնել էր RT-ն, որն ուսումնասիրել է ԱՄՆ պետգնումների կայքը։ Կայքի տվյալներով՝ Միացյալ Նահանգների բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը նախատեսում է տեխնիկա տեղափոխել Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից Հայաստանի «Զառ» ուսումնական կենտրոն։