Նիկոլ Փաշինյանն ու նրա կաբինետի առանձին անդամները ձեռնամուխ են հայ ժողովրդի ինքնության պահպանման երաշխիք հանդիսացող քրիստոնեական հավատի, ընտանեկան հիմքերի և դարավոր ավանդույթների ոչնչացմանը։ Այս արձանագրումը հերթական անգամ ապացուցվեց երեկ, Էջմիածնում Մայր Տաճարի վերաօծման արարողության ժամանակ։ Հայ առաքելական եկեղեցին կարևորագույն այս արարողությանը հրավիրել էր նաև իշխանություններին՝ այդկերպ հարգանքի տուրք մատուցելով ոչ թե գործող վարչախմբին, այլև պետությանն ու պետականությանը, բայց փաշինյանական իշխանությունը հերթական անգամ չգնահատեց եկեղեցու այս քայլը։ Փաշինյանն ահռելի շքախմբով ու թիկնապահներով էր ներկայացել Էջմիածին։ Սուրբ պատարագը դեռ չավարտված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ լքեցին Մայր տաճարը, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեռ չի ավարտել պատարագը։ Պաշտոնյաները լքեցին Մայր տաճարն այն պահին, երբ Գարեգին Երկրորդը պատրաստվում էր իջնել բեմից ու հնարավորություն տար ներկա գտնվողներին համբուրել Սուրբ խաչը ու ստանալ հայրապետական օրհնություն։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները որևէ ընդհանրություն չունեն քրիստոնեական հավատի, ընտանեկան հիմքերի և դարավոր ավանդույթների հետ, հետևողականորեն աշխատում են այդ ավանդույթներն արմատախիլ անելու ուղղությամբ։ Մի առիթով առաջարկել եմ, որ Փաշինյանն ու իր նախարարները հրապարակային հայտարարեն, թե ինչ կրոնի հետնորդներ են։ Այդ դեպքում, հայ ժողովուրդն ուշագրավ պատկեր կստանա։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
Արշակ Կարապետյան