Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչեւ առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով»:
ՀԳ․ Սա նշանակում է, որ Փաշինյանը չի մասնակցի վաղը կայանալիք ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Փաշինյանը գրել է․
«Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել ու աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հույս էր հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին տեսակապի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին: