«Փաշինյանը կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելու Բրյուսելի մոտեցումները»․ Զախարովա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, կիսում է Բրյուսելի մոտեցումները՝ քաղաքացիների կյանքի վատթարացման վերաբերյալ, քանի որ իրեն ասոցացնում է ԵՄ-ի և բրյուսելյան բյուրոկրատիայի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իսկ դուք հիշո՞ւմ եք, որ բրյուսելյան բյուրոկրատիայի հիմնական՝ ինչպես այժմ հասկանում ենք, գործնական խնդիրն այն է, որ իրենց երկրների, իրենց միության երկրների քաղաքացիներն ավելի վատ ապրեն, ոչ թե ավելի լավ։ Եթե Նիկոլ Փաշինյանն իրեն ասոցացնում է հենց բրյուսելյան բյուրոկրատիայի հետ, ապա, հավանաբար ընդունում է նաև այդ մոտեցումները»,- ասել է նա՝ «Sputnik» ռադիոկայանի եթերում։

Զախարովայի խոսքով՝ ի տարբերություն ԵՄ-ի, ԵԱՏՄ-ում համագործակցությունը քաղաքականացված չէ, այն կառուցվում է հարգանքի և իրավահավասարության, ազատ շուկայի, արդար մրցակցության և օրինականության սկզբունքների հիման վրա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։