Երևան քաղաքի քրեական դատարանի որոշմամբ (դատավոր՝ Մուշեղ Արամյան) Արտակ Ավետիսյանն ազատվեց բանտային կալանքից և նրա նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն՝ հանրային խոսքի արգելքի պայմանով։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի Շենգավիթ համայնքում Փաշինյանին «դավաճան» անվանած բլոգեր Արտակ Ավետիսյանը կալանավորվել էր։





