Ազգային հպարտության տրիբունալը ստեղծվել է «Համահայկական ճակատ» շարժման առջարկով որպես արտակարգ դատարան՝ մարդասիրական իրավունքի և Հայաստանի Հանրապետության հանդեպ կատարած ծանրագույն խախտումներ ու հանցագործություններ քննելու նպատակով և կոչված է բարոյական ու իրավական գնահատական տալու՝ կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին։ Փաշինյանի ու ՔՊ-ի համար ստեղծվել է «հայկական Նյուրնբերգ»՝Արցախն և ՀՀ սուվերեն տարածքները հանձնելու համար պատասխանատվություն կրելու համար։
Ազգային հպարտության տրիբունալը կոչված է բարոյական ու իրավական գնահատական տալու՝ կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին։ Արցախն օկուպացված է Ադրբեջանի կողմից՝դա չէր լինի առանց ՔՊ-ի գործողությունների և համաձայնության, ՀՀ ռազմավարական դիրքերն առանց կրակոց հանձնվել են Բաքվին, ՔՊ-ն պատրաստ է փոխել սահմանադրությունն ու կատարել Բաքվի այլ պահանջներ, որոնք դեռևս հանրությանը հայտնի չեն։
ՔՊ-ն հայոց պետականությանը հասցրել է այնպիսի տնտեսական, ռազմա-քաղաքական, ժողովրդագրական վնասներ, որ հայոց պետականությունը կանգնած է վերացման եզրին։ Փաշինյանի և ՔՊ-ի քայլերի արդյունքում թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերը Հարավային Կովկասում ուժեղացել են, իսկ հայոց բանակը՝կազմաքանդվում է։ Փաշինյանն ու ՔՊ-ն պետք է պատասխան տան համայն հայությանն իրենց գործողությունների համար՝տրիբունալն արագացնելու է ՀՀ-ում իշխանափոխության գործընթացն և հարթակ է հանդիսանալու հայոց պետականության փրկության համար։
fronttv.am