Search
Close this search box.

Ուկրաինայում տավուշեցի է զոհվել. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուսաստանի Ռյազան քաղաքում օրերս հուղարկավորել են ծագումով Բերդ համայնքի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղից Գևորգ Կիզիրյանին։ Նա ՌԴ քաղաքացի էր, 30-անց տարիքի։ Ուկրաինայում ընթացող պատերազմի ընթացքում օդից հարված է հասցվել զինծառայողների խմբին, որի մեջ եղել է Գևորգը։ Զինվորական հոսպիտալում նրա ձեռքը, ոտքը անդամահատել են, հույս կար, որ նա կապրի, սակայն վիճակը վատթարացել է։ Գ․ Կիզիրյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել Ռյազանում։ Տավուշի սահմանագոտուց սերված այլ երիտասարդներ ևս նախկինում զոհվել են Ուկրաինայում։