Ուկրաինայի զինված ուժերը HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգից հարվածել են Կուրսկի մարզի Սուջայում իրենց իսկ դիրքերին։ Այս մասին հայտնի է դարձել Shot Telegram ալիքին։
Պարբերականի տվյալներով՝ ուկրաինացի մարտիկները ստորաբաժանումների հետ կապը կորցնելու պատճառով որոշել են, որ տվյալ հատվածում աշխատում են միայն ռուսական գրոհայինները։
Ինչպես պնդում է Shot-ը, ուկրաինական կողմը փորձել է այդ հարվածով զսպել ռուս զինվորականների հարձակումը։
Թե քանի մարտիկ է կորցրել ուկրաինական կողմը, չի բացահայտվում։