Search
Close this search box.

Ուկրաինայի առաջին պաշտոնական մեկնաբանությունը Լուկաշենկոյի հայտարարություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարգադրել է ուժեղացնել զորքերի խմբավորումները Ուկրաինայի հետ սահմանին։ Կիևում հայտարարել են, որ նման որոշումը նպատակ ունի Ուկրաինայի զինված ուժերը շեղել այդ ուղղությամբ:

«Բելառուսի կողմից դեպի սահման զենքի առաջ քաշումը Պուտինին օգնելու և ուկրաինական հրամանատարության ուշադրությունը այդ ուղղությամբ շեղելու փորձ է», — Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոյի խոսքերն է մեջբերում «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին։