Գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստը: Օրակարգում 27 հարց է: «Երևանի ավագանին կքննարկի նաև մեր խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է հանրային տրանսպորտի 1 ուղևորության սակագինը սահմանել 100 դրամ։
Այս առաջարկի տակ ստորագրել է շուրջ 80․000 քաղաքացի՝ ավելին քան 2023-ի ավագանու ընտրություններում ՔՊ ընտրողների թիվն էր»,- իր էջում գրել է «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը: