«Հունվարի 1-ից անցնում ենք տոմսային նոր համակարգին: Նոր համակարգին անցնելուն պես, մենք պետք է մինչ այդ պատրաստ լինենք այդ տոմսային ծառայություններից օգտվելու հնարավորությունը ստեղծենք»,- Երևան քաղաքի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ուղևորների 94 տոկոսը դեռևս կոպեկով է օգտվում ավտոբուսից, պետք է 100 տոկոսով անցում կատարել տոմսային նոր համակարգին: Մետրոպոլիտենում արդեն 100 տոկոսն են օգտվում համակարգից»,- ասաց քաղաքապետը: