Search
Close this search box.

Ու մենք այդ մարդուց արդեն մեկ տարի է մեկ հոդաբաշխ նախադասություն չենք լսել. Անի Կաղինյան

Please enter a valid URL

Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեկ տարի առաջ 2023 թ սեպտեմբերի 9-ը ճակատագրական եղավ Արցախի անկման համար: Այդ օրը երկարաժամկետ բլոգադայի մեջ գտնվող, վերջին օրերին արդեն սովահարության և առանց ապագայի հույսի, հոգեբանական, բարոյական և ֆիզիկական կտտանքների ենթարկված ժողովրդին առանց տեղեկացնելու, թե վերջապես թշնամին ի՞նչ է ուզում իրենցից, ինչպե՞ս կարելի է չհայաթափել Արցախի սուրբ հողը, չհամաձայնեցնելով ժողովրդի հետ արդյոք նա ուզու՞մ է դառնալ գաղթական, թե՞ ուզում է մնալ իր շենում: Որոշվեց, որ պետք է իշխանությունը փոխվի Արայիկին փոխարինելու եկավ ոմն` Սամվել Շահրամանյան ու մենք այդ մարդուց արդեն մեկ տարի է մեկ հոդաբաշխ նախադասություն չենք լսել, թե ինչու՞ ընկավ Արցախը, միակ լսածս նրա հոխորտանքն ու սպառնալիքն էր շարքային արցախցիներին ներկայացուցչության դիմաց: Այս մարդը անգամ բացատրություն չտվեց, թե ինչու՞ ԱՀ նախագահները չգնդակահարվեցին, այլ գերեվարվեցին և հիմա Բաքվում են: Այս ամենին մասնակից է եղել ԱՀ ամբողջ ռազմաքաղաքական էլիտան, որը հիմա շատ լավ տեղավորվել է Երևանում, Ռուսաստանում, Եվրոպաներում ու ԱՄՆ-ում: Շահրամանյան Սամվել գոնե մարդ գտնվի ու բացատրություն տուր տնավեր դարձրած քո ժողովրդին, ինչու՞ համաձայնվեցիր խփել Արցախի դագաղի վերջին մեխը, դու ընդանրապես ո՞նց ես ապրում սրիկա…