Օվերչուկ․ Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան և առաջարկում ենք Հայաստանին աշխատել մեզ հետ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կասկած է հայտնել, որ Հայաստանին հաջողվում է վերակողմնորոշվել դեպի այլ շուկաներ՝ ռուսական շուկայի փոխարեն։

«Դատելով ամեն ինչից՝ ոչ։ Իհարկե, նրանց որոշակի, փոքր աջակցություն ցուցաբերվել է, սակայն դա որևէ համեմատության մեջ չի մտնում այն մեծ և արդեն սովորական շուկայի հետ, որը նրանց համար Ռուսաստանն է։ Եվ մենք նույնպես սովոր ենք այդ արտադրանքին»,– ասել է Օվերչուկը՝ Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

Նա պատասխանել է հարցին, թե արդյոք հաջողությամբ են պսակվել Հայաստանի՝ այլ շուկաներ վերակողմնորոշվելու փորձերը։

«Այսօր իրավիճակն այնպիսին է, որ մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան։ Եվ մենք հայ գործընկերներին առաջարկում ենք համատեղ աշխատել այս ուղղությամբ»,– ասել է ՌԴ փոխվարչապետը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։