Գրեթե 60 անձ 2023 թ.-ի սեպտեմբերից հետո մնացել էր Արցախում, այսօր նրանց թիվը 14-ն է: Այս մասին «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա խոսել է արցախցիների վերադարձի մասին և նշել.
«Անգամ այն անձինք, ովքեր ինչ-որ հույս ունեին, որ կարող են մնալ և ապրել Ադրբեջանի կազմում, ի վերջո եկել ենայն համոզմանը, որ դա անհնար է և հետագայում դիմել են Կարմիր խաչին՝ խնդրելով իրենց տեղափոխել ՀՀ: Սա ևս ցուցիչ է, սա ևս պետք է օգտագործել»,-ասել է Ստեփանյանը և հավելել. «Կան հստակ մարդիկ, ովքեր մնացել են, հետո, ևս մեկ անգամ համոզվելով, որ դա անհնար է, թողել, հեռացել են»: