Search
Close this search box.

Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 4-5-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 34-36, երեկոյան՝ 26-28 աստիճան։