Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

Երևան քաղաքում՝
Փետրվարի 5-ին, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 5-ի երեկոյան, 6-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։