Նոր արտոնություններ, բայց ոչ տրանսպորտի սակագնի փոփոխություն. ինչ է առաջարկում Երևանի քաղաքապետի տեղակալը

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ զեղչված սակագներով տոմսեր ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվել նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուների համար։

Երևանում հաշվառման պահանջը կհանվի նաև նպաստառուների համար։ Ինչպես նաև, նախատեսվում է անվճար երթևեկության իրավունք տալ հաշմանդամ երեխաներին։

«Գործող որոշմամբ նախատեսված է անվճար երթևեկելու հնարավորություն նաև 4 և ավել անչափահաս երեխա ունեցող, Երևանի հաշվառում ունեցող քաղաքացիների համար։ Այս նախագծով առաջարկվում է վերացնել անչափահասության պահանջը և, անկախ երեխաների տարիքից, տրամադրել անվճար երթևեկելու իրավունք։

Նախատեսվում է նաև 1 օր և 7 օր տոմսերի ուղևորությունների սահմանափակումը վերացնել և դրանք դարձնել անսահմանափակ, ինչպես նաև 90 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից երկարացնել և դարձնել 180 րոպե»,- նշել է Գրիգորյանը։

Այս որոշումներն ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից՝ հաշվի առնելով, որ համակարգում հարկավոր են տեխնիկական մի շարք փոփոխություններ։

Նա նաև նշել է, որ նախագծով առաջարկվում է 10 ուղևորության համար նախատեսված տոմսի վավերականության ժամկետը 30 օրվա փոխարեն դարձնել 45 օր, որպեսզի քաղաքացիները հասցնեն բոլոր 10 ուղևորություններից օգտվել։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։