Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Please enter a valid URL

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ արդեն մեկ ամիս առաջ հաստատված էր վարչապետի մասնակցությունը գագաթնաժողովին:

Հարցին՝ նախատեսվո՞ւմ են հանդիպումներ երկրների ղեկավարների հետ՝ վարչապետի մամուլի խոսնակը պատասխանեց. «Այդ մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի»:

Նշենք՝ վաղն Ազգային ժողովում կայանալու է կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը, որին մասնակցելու է նաև վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, Կազան կմեկնի ուշ երեկոյան, երբ ավարտված կլինի խորհրդարանական հարցուպատասխանը:

Հիշեցնենք, որ Կազանում այսօր մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովը։ Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունենալու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակից բոլոր պետությունների ղեկավարների հետ։

Միջոցառմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։