Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։

Ֆերիդուն Սինիրլիօղլուն ներկայացրել է կազմակերպության հետագա գործունեության առաջնահերթություններն ու ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի:

Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։