ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս մի քանի օրերի ընթացքում ամենասարսափելին այն էր, որ համատարած ստի, ատելության մթնոլորտի սրման, խայտառակ հիստերիաների և շանտաժի հետ մեկտեղ իշխանությունը, ըստ էության, երկիրը դրեց այնպիսի իրավիճակի մեջ, երբ նույնիսկ այն մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով իրենց ձայնը տվեցին նրան, փաստացի երկիրը դատապարտեցին համատարած ճգնաժամի՝ գրեթե բոլոր ոլորտներում։
Քաղաքականություն, տնտեսություն, միջազգային հարաբերություններ… այս ամենը մեր աչքի առաջ քանդվելու է թուրքերի և ադրբեջանցիների բարձր ծիծաղի ներքո… վերջապես հասկացե՛ք։
Ներկայիս հայկական իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, անվերջ շարունակվող ֆիզիկական սպառնալիք է ոչ միայն երկրի գոյության, այլև Հայաստանի շարքային քաղաքացիների համար, և առաջին հերթին՝ հենց նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են նրանց»։





