Ներկա փուլում Երևանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ում լայնածավալ համագործակցությանը վերադառնալու համար. Զախարովա

Մենք կասկածի տակ չենք դնում յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին առնչվող միջոցառումներին մասնակցելու և կազմակերպությունում հետագա աշխատանքի վերաբերյալ։ Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, որը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման միակ մեխանիզմն է։ Դրա մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանը պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։ Մենք ակնկալում ենք, որ ելնելով բարեկամ երկրի և, իսկապես, ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից, մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում լիովին կվերականգնվի։

Մենք հաստատում ենք, որ այս փուլում Երևանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ում լայնածավալ համագործակցությանը վերադառնալու համար։ Ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները, հաղթահարելով կասկածները, կվերսկսեն շահագրգիռ համատեղ աշխատանքը»,-շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում