Search
Close this search box.

Նախկինում 96% ռազմատեխնիկական համագործակցություն ենք ունեցել ՌԴ հետ, այժմ այն 10%-ից ցածր է, ինչը մեր հաջողությունն է. ԱԽ քարտուղար

Please enter a valid URL

Եթե անվտանգության ոլորտում մի շարք հաջողություններ ունենք, տնտեսության ոլորտում դեռևս մեծ հաջողություններ չունենք, բայց մենք շարունակում ենք ջանքեր ներդնել, որ կարողանանք հաջողություն ունենալ: Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հաջողություններից մեկը, որ հաճախ ենք նշում` ռազմատեխնիկական համագործակցությունն է: Նախկինում մենք 96 տոկոսից ավելի ռազմատեխնիակական համագործակցություն ենք ունեցել ՌԴ հետ, այսօր այդ թիվը 10 տոկոսից էլ ցածր է, ինչը վերջին 3-4 տարվա քաղաքականության հաջողությունն է: Այսօր մենք ունենք մի քանի կարևոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, դրանցից մեկը Հնդկաստանն է, Ֆրանսիան»,- ասաց նա:

ԱԽ քարտուղարը տեղեկացրեց, որ փնտրում ենք նոր գործընկերներ, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն:

«Նաև նպատակ ունենք՝ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30 տոկոսը լինի Հայաստանի ներսում: Պետք է կարողանանք դա անել և ունենալ 4-5 գործընկեր, որոնց հետ ծավալը չի գերազանցի 20 տոկոսը»,- նշեց Գրիգորյանը: