Search
Close this search box.

Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին նախագահ Քոչարյանը չի մասնակցելու

Please enter a valid URL

Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին նախագահ Քոչարյանը չի մասնակցելու: Այս մասին Yerevan.Today-ին է հայտնել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Միաժամանակ շեշտեմ, որ երկրորդ նախագահը մշտապես ընդգծված հարգանք ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»,- ասաց Բագրատ Միկոյանը։

Նշենք, որ Մյուռոնօրհնեքի արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Մայր տաճարի վերաօծումը՝ սեպտեմբերի 29-ին։