Միգուցե մի օր էլ մենք ընտրություններում պարտվենք. Ավինյան

Միգուցե մի օր էլ մենք ընտրություններում պարտվենք ընդհանուր առմամբ, ոչ միայն ինչպես Փարաքարում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա ընդգծել է, որ Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն եղել է Սարիկ Մինասյանը։ «Նա կրկնակի ավելի ձայներ է ստացել՝ համեմատած երկրորդ տեղի թեկնածուի հետ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում նման պատկերներ հաճախ կտեսնենք։ Հազվադեպ է պատահում, որ որևէ քաղաքական ուժ անցնի 50 տոկոսից բարձր շեմը»,- նշել է քաղաքապետը։

Ավինյանի գնահատմամբ՝ նմանատիպ արդյունքները բնական կլինեն նաև ապագայում, քանի որ Հայաստանի ընտրական համակարգը հիմնված է բազմակուսակցականության և մրցակցային սկզբունքի վրա։ Նրա համոզմամբ, թեև նախընտրական շրջանում հնչում են տարբեր հայտարարություններ, դրանց միշտ էլ պետք է վերաբերվել զգուշությամբ։ «Ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում, բազմիցս լսեցինք խոսակցություններ վարչական ռեսուրսների օգտագործման մասին։ Բայց երբ իրական ընտրություններն անցկացվեցին, պարզ դարձավ, որ այդ մեղադրանքներն իրականության հետ կապ չունեն»,– նշել է նա։

Ավինյանն ընդգծել է, որ իրենց գլխավոր նպատակը մնում է անփոփոխ․ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա ազատ, անկախ ու ժողովրդավար պետություն՝ թափանցիկ ընտրություններով։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։