Մերձավանում զինված միջադեպի գործով մեղադրյալներից վեցն արգելանքի են վերցվել։ NEWS.am-ի հետ զրուցում ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնեց, որ երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։
Նշենք, որ քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել՝ 9 անձի նկատմամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ։ Կա 1 զոհ, 1 վիրավոր։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասով, 335-րդ հոդվածով (Ապօրինի հրազեն պահել) և 297-րդ հոդվածի (Զենքի գործադրմամբ խուլիգանություն) 3-րդ մասով, 44-155-րդ (Սպանության փորձ) հոդվածի 1-ին մասով: