«Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը»․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները Բելառուսի մասին որակել է որպես Բելառուսի հաջողությունների նկատմամբ նախանձ։

«Իմ կարծիքով՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը, և որոնց իր երկիրը չի հասել իր թիմի ղեկավարության օրոք։ Նա պարզապես նախանձից դրդված է ասել դա։ Ուզո՞ւմ եք ստուգել իմ խոսքերը։ Պարզապես այցելեք Բելառուս», — ասել է Զախարովան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։