Մեր տխուր իրականության պատճառը պարզունակ ամբոխահաճության ակունքն է, թե բա՝ «ժողովուրդն այսպես է ուզում»

Ցանկացած ազգի պարագայում հասարակությունը հիմնականում տալիս է սոցիալ-մշակութային հում նյութ, որից էլ վերնախավերը համազգային համակարգված ինքնություն, աշխարհայացք և վարքականոն են կերտում՝ վերցնելով բացառապես դրականը և դուրս թողնելով մերժելին։

Այնուհետև այդ մշակված աշխարհայացքը լայն իմաստով քարոզչության միջոցով վերադառնում է նույն այդ հասարակություն և սկսում վերափոխել այն։

Իմ համեստ կարծիքով՝ ներկայիս մեր տխուր իրականության պատճառներից մեկն այն է, որ վերնախավերը ոչ թե հանդես են գալիս նշված հում նյութի մշակողների դերում, այլ ձգտում են հենց այդ հում նյութը դիտարկել ոչ միայն պատրաստի, այլ նաև օրինակելի արդյունք և իրենց հարմարեցնել դրան։

Սա ոչ միայն վերնախավերի փաստացի ստեղծագործական ամլության և թուլամորթության նշան է, այլ նաև պարզունակ ամբոխահաճության ակունք, թե բա՝ «ժողովուրդն այսպես է ուզում»։
Վարդան Ոսկանյանի տելեգրայան ալիքից

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։