Մասկ. Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի հիմքն է. ամբողջ առաջնագիծը կփլուզվի, եթե ես անջատեմ այն

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Starlink արբանյակային համակարգը ուկրաինական բանակի հիմքն է։ Ըստ նրա, ամբողջ առաջնագիծը կփլուզվի դրա անջատման դեպքում։

«Ես Պուտինին, բառացիորեն, մենամարտի եմ հրավիրել Ուկրաինայի պատճառով, և իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի հիմքն է: Ամբողջ առաջնագիծը կփլուզվի, եթե ես անջատեմ այն: Ես զզվել եմ անելանելի վիճակում տարիներ տևող կոտորածից, որում Ուկրաինան անխուսափելիորեն կպարտվի», — գրել է Մասկը X սոցիալական ցանցում:

Ըստ նրա, «ամեն ոք, ով իսկապես հոգ է տանում, իսկապես մտածում և իսկապես հասկանում է, ցանկանում է, որ մսաղացը դադարեցվի»:

«Խաղաղություն, հենց հիմա»,- ավելացրել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։