Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնմանն ուղղված հետագա գործողություններին վերաբերող հարցեր, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Պետքարտուղար Ռուբիոն և ԱԳ նախարար Լավրովը Սաուդյան Արաբիայում իրենց վերջին հանդիպումից հետո հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են շարունակել աշխատել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կապերը վերականգնելու ուղղությամբ», — ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Զեկույցում ասվում է, որ Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է նաև Եմենում հութիների դեմ ԱՄՆ-ի գլխավորած գործողության մասին: