Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան

Հունիսի 7-ին հաջորդող ժամանակահատվածում մենք ունեցանք իրապես աննախադեպ մի իրավիճակ, երբ ամենամեծ ընտրախախտումներից մեկը կատարեց նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Այստեղ, անկեղծորեն եմ ասում, առաջարկում եմ որևէ կերպ նշանակություն չտալ Ընտրական օրենսգրքի մեկնաբանման, տակտիկական քվեարկության և նման այլ երևույթներին: Խնդրում եմ անտեսել մեկ պարզ պատճառով՝ Վարչական դատարանն իր վճռով, ուղիղ գրել էր, որ ԿԸՀ-ն ստիպված է կազմակերպել վերաքվեարկություն:

Այսինքն, այստեղ կա՛մ Վարչական դատարանը պետք է լուծարվի Հայաստանում, որովհետև Վարչական դատարանի վճիռը կարող է իրավական նշանակություն չունենալ, կա՛մ թող արձանագրվի, որ ԿԸՀ-ն Վարչական դատարանից վեր մարմին է, թող փոխվի օրենսդրությունը»,-նշել է նա:

Վարդևանյանը հիշեցրել է, որ խոսքը շուրջ 2,500 ընտրողի քվեի մասին է, որոնց ընտրատեղամասերում պետք է վերաքվեարկություն տեղի ունենար:

 

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։