ՏԵՍԱՆՅՈւԹ․ ԵԱՏՄ-ն եթե ուղիղ կամ նամյոկով կասի, որ ինքը չկա՝ դե մենք ինչ անենք․ Փաշինյան

Հայաստանը շատ սերտ ու ակտիվ աշխատում է ԵԱՏՄ-ի հետ, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այդ աշխատանքը կշարունակենք, որովհետև մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ ինչ-որ անշրջելի բան է տեղի ունեցել ու մենք պետք է հիմա այդ ուղղությամբ չնայենք»,- ասաց նա։

Փաշինյանը համոզված է՝ լուծումներ լինելու են։

«Եթե լուծումներ չլինեն, դա ուրիշ բան է նշանակելու ԵԱՏՄ-ի համար, որովհետև ԵԱՏՄ-ն հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված ՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների ու ֆինանսների ազատ տեղաշարժի, եթե դա չկա, նշանակում է ԵԱՏՄ չկա, ԵԱՏՄ-ն պետք է հարցին հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա, մենք ասում ենք, որ կա, համարում ենք, որ ինչ-որ թյուրիմացություն է ստեղծվել ու տպավորություն է, որ ԵԱՏՄ-ն չկա, բայց եթե կասի՝ «ես չկամ», մենք էլ ի՞նչ կարող ենք անել»,- հայտարարեց Փաշինյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։