Մահացել է Sputnik Արմենիայի սյունակագիր, թողարկող–խմբագիր Ռուբեն Գյուլմիսարյանը

Խորը կսկիծով հայտնում ենք, որ այս գիշեր 61 տարեկանում մահացել է Sputnik Արմենիայի լրագրող, սյունակագիր, թողարկող–խմբագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։
Մեր գործընկերն ու լավ ընկերը իսկապես յուրահատուկ, նուրբ հումորի և ինտելեկտի զգացում ունեցող մարդ էր:

Sputnik Արմենիայի կոլեկտիվն իր խորին ցավակցություն Է հայտնում Գյուլմիսարյանի բոլոր հարազատներին և մտերիմներին…
Հանգչիր խաղաղությամբ, Ռուբեն…