Տուն ճանապարհեցինք 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ավագ Ավետիսյանի զույգ քույրերին, տեղեկանում ենք «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։
«Լուսէն ու Լիզան լույս աշխարհ են եկել «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Ավանեսովայի ջանքերով։
Երեխաները ծնվել են 38 սմ հասակով, 1450 գ և 1300 գ քաշով։
Փոքրիկները 1 ամիս շարունակ գտնվել են Նորածնային, անհաս երեխաների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմքունքում, որտեղ նեոնատոլոգ Սոնա Վարդանյանի պորֆեսիոնալիզմի և հոգատարության շնորհիվ կյանքի 37-րդ օրն արդեն գնացին տուն 1930 գ և 2100 գ քաշով։
Երեխաները երջանկությամբ ու հույսով են լցրել ծնողների կյանքը։
Մոր` Աննա Սարգսյանի խոսքով` Լուսէն ու Լիզան լույս են բերել իրենց հետ։ Նրանք պետք է ծնողներին օգնեն հաղթահարել որդու կարոտը»։