Լաթաքիա նահանգում տեղի ունեցած զինված բախումների հետևանքով երկու հայ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Գանձասար» թերթը։
«Երեկ, Լաթաքիայի մուտքի մոտ, երկու հայեր՝ հայր և որդի Անտուան և Ֆադի Պուտրոսները, կրակոցների զոհ են դարձել։ Նրանց հուղարկավորությունը կկայանա այսօր՝ Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,-հայտնում է թերթը։