Քաղաքապետից գրություն էր ստացել ընտրատեղամասային հանձնաժողովը, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը վայր է դնում մանդատը, սակայն երկու օրվա մեջ նորից գրություն է ստացել, որ չի հրաժարվում մանդատից: Այս մասին «Թերթ»-ի հետ զրույցում ասել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը:
«Դա է պատճառը, որ ընտրատեղամասային հանձնաժողովը նիստ չի գումարել՝ մանդատը հաջորդ անդամին փոխանցելու համար: ԸԸՀ-ն դիմել է քաղաքապետարան՝ մանրամասնելու, թե որ դիմումը հիմք ընդունի: Քաղաքապետը պետք է պատասխանի պաշտոնապես, սակայն դեռ քաղաքապետարանից գրություն չկա»,- ասել է Ղուկասյանը: