Կործանված ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոնները

Վաշինգտոնի կործանված ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ, Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչներ Եվգենյա Շիշկովա և Վադիմ Նաումով զույգը։ Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ»-ը։

«Վթարված ինքնաթիռում եղել են մեր մարզիչներ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նրանք պետք է թռչեին Վիչիտայից, որտեղ անցկացվում էր ԱՄՆ Գեղասահքի առաջնությունը։ 1994 թվականին Շիշկովան և Նաումովը զույգով հաղթեցին գեղասահքի աշխարհի առաջնությունում։

Առնվազն 14 գեղասահորդ եղել է կործանված ինքնաթիռում։ ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ ավիավթարից փրկվածների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք՝ Վաշինգտոնի կործանված ուղևորատար ինքնաթիռի չվերթում եղել են Ռուսաստանի գեղասահքի դպրոցի ներկայացուցիչները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։