«Կոկորդիլոսների բուծարանն ի՞նչ եղավ»․ լրագրողը՝ Գարիկ Սարգսյանին

«Ձեզ հետ կապված ամենաշատ քննարկվող թեման՝ կոկորդիլոսների բուծարան էիք ուզում կառուցել․ ի՞նչ եղավ դրա հետ»,- «Նյուզ»-ը հետաքրքրվել է Վեդիի նախկին ղեկավար, այժմ՝ ՔՊ պատգամավոր Գարիկ Սարգսյանից։ «Ես խնդրում եմ՝ այդ մասով այլևս հարցեր չտալ, եկեք այս ամենը չանլրջացնենք։ Ես քանի՞ անգամ պետք է դրա մասին խոսեմ, պարզաբանեմ»,- պատասխանեց Սարգսյանն ու շարունակեց․ «Այդ ծրագիրը թյուրիմացություն էր, այդ ծրագիրն առաջ քաշող մարդը հետո հայտնվեց Գյումրիում և ուզում էր օդային ճոպանուղու ցանց կառուցել․ պարզվեց, որ շարքային փուչ ծրագիր է. չունենալով ոչ մի դրամական միջոցներ, եկել էին և ուզում էին մեր մարզում գործունեություն ծավալել, իսկ ես որպես մարզպետ, իրավունք չունեի որևէ ներդրողի առաջարկ չլսել»։

 

 

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։