Search
Close this search box.

Կnւրսկի մեկ այլ շրջանի իշխանությունները հայտարարել են տարհանման մասին

Կուրսկի Բոլշեսոլդատսկի շրջանում սկսել են տարհանել բնակիչներին, հայտնել է համայնքի ղեկավար Վլադիմիր Զայցևը։ «Մեր տարածքում մինչ այսօր տարհանում չի եղել։ Ամեն մեկն ինքնուրույն գնացել է, ոչ ոք չի խանգարել։ Այսօր մենք տվյալներ ենք հավաքում, թե ովքեր դեռ պետք է տարհանվեն»,- գրել է համայնքի ղեկավարը:

Նրա խոսքով՝ տարածքում շատ մարդիկ են մնացել, որոնք չեն ցանկանում հեռանալ։ Օգոստոսի 12-ի դրությամբ՝ տարհանման դիմումներ չեն եղել, պարզաբանել է Զայցևը։ Միաժամանակ, Կուրսկին սահմանակից Ուկրաինայի Սումի շրջանում սահմանափակումներ են մտցվել քսան կիլոմետրանոց սահմանային գոտում բոլոր կատեգորիաների քաղաքացիների տեղաշարժի համար։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը բացատրել է, որ սահմանափակումները կապված են ռազմական գործողությունների ինտենսիվության աճի և «հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ուժեղացման հետ»։ Կուրսկի շրջանում արդեն տարհանվում են Սուջայի, Գլուշկովսկի, Ռիլսկի և Կորենևսկի շրջանների բնակիչները։ Բոլորն էլ սահմանակից են Ուկրաինային։

Բոլշեսոլդատսկի շրջանը, ի տարբերություն այս շրջանների, սահմանակից չէ Ուկրաինային. արևմտյան կողմից այն սահմանակից է Սուջային, հարավից՝ Բելգորոդի մարզի Բելովսկի շրջանին, որտեղ նույնպես արդեն հայտարարվել է տարհանում։