06.30-ի դրությամբ հրապարակել է ընտրությունների արդյունքները 2006 ընտրատեղամասերից միայն 1296-ի տվյալներով՝ մշակելով քվեաթերթիկների 55,95%-ը։
Այս տվյալներով՝ 50,86% արդյունքով (414608 ձայն) առաջատարն է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է ուղիղ 23,19% (189050 ձայն)։
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որն ունի 9,6% (78275 ձայն)։
Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 4,1% (33417 ձայն)։
Հինգերորդ տեղը զբաղեցնող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,3% (18720 ձայն)։





