Բոլոր նրանց, ովքեր այս կամ այն ձևով արձագանքեցին իմ՝ ամեն մեկիս բաժին Հայրենիքը պաշտպանելու համար պայքար սկսելու կոչին, տեղեկացնում եմ՝ հանդիպումները լինելու են բացօթյա, հրապարակային, ու թեև առաջիկա անձրևները դժվարացնում են մեր գործը, բայց չեն խանգարելու, ուստի շաբաթ օրը ժամը 17:00 հավաքվում ենք Երևանի Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում գտնվող Այվազովսկու արձանի տարածքում:
Հանդիպման օրակարգ-
— ովքեր ենք մենք անհատապես- մարդ ռեսուրսի հաշվառման և օգտակարության գործակցի հստակեցման համար,
— բաց քննարկում- որոնք են յուրաքանչյուրիս և բոլորիս սպառնացող հրատապ խնդիրները, ինչ կարող ենք անել յուրաքանչյուրս այս պահին: