ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Կարեն Գիլոյանը դադարեցրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի իր աշխատանքը: Պատճառները տարբեր են: Կարեն Գիլոյանը փաստաբանության կարիք չունի, քանի որ սպորտի ոլորտում տարիների փորձառություն ունի: Կայացած է իր ոլորտում ու վստահ եմ, որ շարունակելու է իր գործունեությունը սպորտի ոլորտում»,-ասաց Անդրեասյանը:
Վերջինիս խոսքով` նախարարություն և Կարեն Գիլոյան գործակցությունը կշարունակվի: «Սպորտի ոլորտում էլ գտնվում ենք բարեփոխումների կարևոր փուլում և թարմ հայացքը երբեք ավելորդ չէ: Կարծում եմ, որ նոր մոտեցմամբ մենք այս տարի կկարողանանք գրանցել ավելի մեծ արդյունքներ»,-առանձնացրեց նախարարը: