Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին պաշտոնական բանաձև է պատրաստում

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտնել է, որ կառավարության առաջիկա նիստում կներկայացնի բանաձև, որով կոչ է արվում, որ Իսրայելն առաջին անգամ պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես հաղորդել է Ynet պորտալը, դրան նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը Թուրքիայի նախագահ Էրդողանին իր ընկերն էր անվանել այն բանի համար, որ նա «հեռու է մնացել Իրանի հետ հակամարտությունից», և խոստացել էր, որ Իսրայելի և Թուրքիայի միջև առճակատում չի լինի։

Բանաձևի նախագծում ասվում է, որ «ելնելով բարոյական և պատմական պարտքից՝ Իսրայելը ճանաչում է Օսմանյան կայսրության վերջին շրջանում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը»։ Նշվում է, որ Իսրայելը պետք է դատապարտի այդ իրադարձություններին վերաբերող պատմական ճշմարտության ժխտումը, նվազեցումը կամ խեղաթյուրումը։

Բանաձևի բացատրական գրությունում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականի ապրիլին՝ Կոստանդնուպոլսում հարյուրավոր հայ մտավորականների, առաջնորդների և ուսյալ գործիչների ձերբակալությամբ, տեղահանությամբ և սպանությամբ։ Դրանից հետո օսմանյան կառավարությունը սկսել է «հայ բնակչության համակարգված ոչնչացումը»։ Նշվում է, որ 32 երկիր տարբեր ձևերով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հիշատակվում է, որ Իսրայելը պետք է անի դա «բարոյական և պատմական պարտքի համատեքստում»։

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նախկինում բազմիցս բարձրացվել է Իսրայելում, սակայն այդպես էլ չի ընդունվել որպես կառավարության պաշտոնական դիրքորոշում։ 2016 թվականին Կնեսետի կրթության հանձնաժողովը հայտարարել էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ 2018 թվականի մայիսին, Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման ֆոնին, Կնեսետի լիագումար նիստը հավանություն էր տվել նմանատիպ ճանաչման քննարկմանն ու քվեարկությանը, սակայն կառավարությունը մինչ օրս չի ճանաչել ցեղասպանությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։