Search
Close this search box.

«Իրավունք». 2007-ին ինստիտուտի տարածքի 3000 քմ վաճառվեց ընդամենը 1,2 միլիոն դրամով

Please enter a valid URL

«Իրավունք» թերթը գրում է. «ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հարեւանությամբ՝ հենց այն տարածքում, որտեղ նախկինում ինստիտուտին պատկանող ջրավազանն է եղել, ակտիվ շինարարություն է կատարվում՝ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է կառուցում:

Այն դեպքում, երբ նման օբյեկտների հարեւանությամբ ջրավազանի առկայությունն ուղղակի անհրաժեշտություն է` անվտանգային նկատառումներից ելնելով: Ինչպե՞ս է քաղաքապետարանը թույլատրել շինարարություն իրականացնել մի տարածքում, որը տարիներ շարունակ ընդգրկված է եղել Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, փորձել ենք հետաքրքրվել ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Սահակ Գասպարյանից, ով խոստացավ ուշագրավ մանրամասներ հայտնել:

Բայց մինչ այդ, պարոն Գասպարյանը հիշեցրեց, որ ինստիտուտի տարածքների ոդիսականն ամենեւին էլ միայն այսօր չէ, որ սկսվել է. «Պատմությունը գալիս է 2007-ից, երբ Քոչարյանի օրոք ինստիտուտին անհատույց տրված տարածքի 3000 քմ վաճառվեց ընդամենը 1 միլիոն 200 հազար դրամով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում