Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանել է Հայաստան։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ, Զվարթնոց օդանավակայանում Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ից հայտնել էին, որ մարտի 24-25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:
Մարտի 25-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։