Search
Close this search box.

Ինքնաթիռը խոցվել է ՌԴ ԶՈՒ-ի կողմից. Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդ

Ադրբեջանական ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, խոցվել է ռուսական զենիթահրթիռային համակարգի կողմից և ուղարկվել Ղազախստան՝ Գրոզնիում արտակարգ վայրէջք կատարելու փոխարեն։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը:

Հիշեցնենք` դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 32 մարդ ողջ է մնացել։