Search
Close this search box.

Ինչ պաշտոնի կնշանակվի Արփի Դավոյանը. Oragir.News

Առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Oragir.News-ը:

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել էր սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրաժարականի դիմում են ներկայացրել։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ևս հայտնել է իր հրաժարականի մասին։