Search
Close this search box.

Ինչ է տեղի ունեցել վերջին ժամերին. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 13 ուկրաինական ԱԹՍ, 3-ը` Բելգորոդի մարզի տարածքում , 4-ը` Բրյանսկի մարզի, 4-ը` Կուրսկի մարզի, 1-ը` Կալուգայի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։