Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․
Հայաստանում քաղաքական հալածյալների թիվը սրընթաց աճում է:
Շուկայում ձմերուկ վաճառող քաղաքացին քաղաքական տեսակետ արտահայտելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվում:
Եվ այս պարագայում չեմ զարմանա, եթե ձմերուկներն առգրավվեն որպես իրեղեն ապացույց կամ պարզեն, որ ձմերուկների կողքով բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ է անցնում: Այսպիսին է Հայաստանում քաղաքականությունը: Այստեղ նույնիսկ ձմերուկներն ու էլեկտրական լարերն են քաղաքականացված:





